Ուկրաինայում 4-րդ մարդն է մահացել կորոնավիրուսի դեմ հնդկական պատվաստանյութով պատվաստվելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում չորրորդ մահն է գրանցվել կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակվել է Հնդկաստանում AstraZeneca-ի արտոնագրով: Այս մասին հայտարարել է Լվովի երկրամասի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին:
«Ապրիլի 16-ին 63 տարեկան տղամարդ է մահացել: Լվովի մարզային պետական վարչակազմի Առողջապահության դեպարտամենտի տեղեկությունների համաձայն, 2021 թվականի ապրիլի 15-ին տղամարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca / Covishield պատվաստանյութով»,-ֆեյսբուքում գրել է նահանգապետը:
Նրա խոսքերով, դեպքը դասվել է որպես «ոչ բարենպաստ իրադարձություն պատվաստումից հետո»: Այժմ գործը քննվում է պատվաստումների հետևանքների վերաբերյալ հատուկ հանձնաժողովի մոտ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



