Ուկրաինայում 4-րդ մարդն է մահացել կորոնավիրուսի դեմ հնդկական պատվաստանյութով պատվաստվելուց հետո
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում չորրորդ մահն է գրանցվել կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակվել է Հնդկաստանում AstraZeneca-ի արտոնագրով: Այս մասին հայտարարել է Լվովի երկրամասի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին:
«Ապրիլի 16-ին 63 տարեկան տղամարդ է մահացել: Լվովի մարզային պետական վարչակազմի Առողջապահության դեպարտամենտի տեղեկությունների համաձայն, 2021 թվականի ապրիլի 15-ին տղամարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca / Covishield պատվաստանյութով»,-ֆեյսբուքում գրել է նահանգապետը:
Նրա խոսքերով, դեպքը դասվել է որպես «ոչ բարենպաստ իրադարձություն պատվաստումից հետո»: Այժմ գործը քննվում է պատվաստումների հետևանքների վերաբերյալ հատուկ հանձնաժողովի մոտ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



