ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտինի՝ Բայդենի հետ տեսաժողովի բաց ձևաչափով զրուցելու առաջակից
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները մերժել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ուղիղ եթերում զրույց կազմակերպելու մասին առաջարկը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Ցավոք, փաստում ենք, որ ամերիկյան կողմը հավանության չի արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսաժողովի բաց ձևաչափով ԱՄՆ գործընկերոջ հետ մարտի 19-ին կամ 22-ին բանակցելու մասին առաջարկը, որի նպատակն էր քննարկել երկկողմ հարաբերությունների կուտակված խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունությանն առնչվող հարցերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինը, մեկնաբանելով իր հասցեին Բայդենի հնչեցրած մեղադրանքները, հայտնել էր, որ պատրաստ է ուղիղ եթերում քննարկումներ անցկացնել Բայդենի հետ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



