ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտինի՝ Բայդենի հետ տեսաժողովի բաց ձևաչափով զրուցելու առաջակից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները մերժել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ուղիղ եթերում զրույց կազմակերպելու մասին առաջարկը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Ցավոք, փաստում ենք, որ ամերիկյան կողմը հավանության չի արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսաժողովի բաց ձևաչափով ԱՄՆ գործընկերոջ հետ մարտի 19-ին կամ 22-ին բանակցելու մասին առաջարկը, որի նպատակն էր քննարկել երկկողմ հարաբերությունների կուտակված խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունությանն առնչվող հարցերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինը, մեկնաբանելով իր հասցեին Բայդենի հնչեցրած մեղադրանքները, հայտնել էր, որ պատրաստ է ուղիղ եթերում քննարկումներ անցկացնել Բայդենի հետ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



