ԱՄՆ-ն հրաժարվել է Պուտինի՝ Բայդենի հետ տեսաժողովի բաց ձևաչափով զրուցելու առաջակից
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները մերժել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ուղիղ եթերում զրույց կազմակերպելու մասին առաջարկը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Ցավոք, փաստում ենք, որ ամերիկյան կողմը հավանության չի արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսաժողովի բաց ձևաչափով ԱՄՆ գործընկերոջ հետ մարտի 19-ին կամ 22-ին բանակցելու մասին առաջարկը, որի նպատակն էր քննարկել երկկողմ հարաբերությունների կուտակված խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունությանն առնչվող հարցերը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինը, մեկնաբանելով իր հասցեին Բայդենի հնչեցրած մեղադրանքները, հայտնել էր, որ պատրաստ է ուղիղ եթերում քննարկումներ անցկացնել Բայդենի հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



