Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օդ են բարձրացվել մարտական անօդաչուները (տեսանյութ)
ВИДЕОԱդրբեջանում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:
«Օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում անօդաչու թռչող սարքերի հաշվարկները հետախուզություն են իրականացնում տարբեր բարձրություններում և ստացված տեղեկությունը փոխանցում են կառավարման կետերին»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:
Անօդաչուների հաշվարկներն առաջադրանքներ են կատարում նաև պայմանական դիրքերի հայտնաբերման, այդ թվում՝ պայմանական հակառակորդի խորքային պաշտպանության թիրախների, և համապատասխան տեղեկությունը կառավարման կետեր փոխանցելու ուղղությամբ:
Նշենք, որ մարտի 15-ին մեկնարկած զորավարժություններն ավարտվելու են մարտի 18-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



