Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օդ են բարձրացվել մարտական անօդաչուները (տեսանյութ)
VIDEOԱդրբեջանում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:
«Օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում անօդաչու թռչող սարքերի հաշվարկները հետախուզություն են իրականացնում տարբեր բարձրություններում և ստացված տեղեկությունը փոխանցում են կառավարման կետերին»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:
Անօդաչուների հաշվարկներն առաջադրանքներ են կատարում նաև պայմանական դիրքերի հայտնաբերման, այդ թվում՝ պայմանական հակառակորդի խորքային պաշտպանության թիրախների, և համապատասխան տեղեկությունը կառավարման կետեր փոխանցելու ուղղությամբ:
Նշենք, որ մարտի 15-ին մեկնարկած զորավարժություններն ավարտվելու են մարտի 18-ին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



