Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ օդ են բարձրացվել մարտական անօդաչուները (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱդրբեջանում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:
«Օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում անօդաչու թռչող սարքերի հաշվարկները հետախուզություն են իրականացնում տարբեր բարձրություններում և ստացված տեղեկությունը փոխանցում են կառավարման կետերին»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ:
Անօդաչուների հաշվարկներն առաջադրանքներ են կատարում նաև պայմանական դիրքերի հայտնաբերման, այդ թվում՝ պայմանական հակառակորդի խորքային պաշտպանության թիրախների, և համապատասխան տեղեկությունը կառավարման կետեր փոխանցելու ուղղությամբ:
Նշենք, որ մարտի 15-ին մեկնարկած զորավարժություններն ավարտվելու են մարտի 18-ին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



