«Վտանգավոր մոլորություն»․ բրիտանացի աստղաֆիզիկոսը քննադատել է Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու պլանները
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանացի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը քննադատել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու գաղափարը՝ այն անվանելով «վտանգավոր մոլորություն»:
«Մարսի վրա ապրելն ավելի լավ չէ, քան Հարավային բևեռում կամ Էվերեստի գագաթին ապրելը», - գիտնականի խոսքը մեջբերում է Sky News գործակալությունը:
Մեկ ուրիշ աստղաֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնը, իր հերթին, ընդգծել է, որ Մարսի վրա հարմարավետ ապրելու համար մարդիկ ստիպված կլինեն այնտեղ անհրաժեշտ պայմաններ ստեղծել, այսինքն՝ «Կարմիր մոլորակը վերածել երկրի»:
Հիշեցնենք, որ ամերիկացի գործարար և SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը խոստացել է մինչև 2050 թվականը Մարս ուղարկել մոտ մեկ միլիոն մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



