«Վտանգավոր մոլորություն»․ բրիտանացի աստղաֆիզիկոսը քննադատել է Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու պլանները
INTERNATIONAL NEWSԲրիտանացի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը քննադատել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու գաղափարը՝ այն անվանելով «վտանգավոր մոլորություն»:
«Մարսի վրա ապրելն ավելի լավ չէ, քան Հարավային բևեռում կամ Էվերեստի գագաթին ապրելը», - գիտնականի խոսքը մեջբերում է Sky News գործակալությունը:
Մեկ ուրիշ աստղաֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնը, իր հերթին, ընդգծել է, որ Մարսի վրա հարմարավետ ապրելու համար մարդիկ ստիպված կլինեն այնտեղ անհրաժեշտ պայմաններ ստեղծել, այսինքն՝ «Կարմիր մոլորակը վերածել երկրի»:
Հիշեցնենք, որ ամերիկացի գործարար և SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը խոստացել է մինչև 2050 թվականը Մարս ուղարկել մոտ մեկ միլիոն մարդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



