«Վտանգավոր մոլորություն»․ բրիտանացի աստղաֆիզիկոսը քննադատել է Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու պլանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը քննադատել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու գաղափարը՝ այն անվանելով «վտանգավոր մոլորություն»:
«Մարսի վրա ապրելն ավելի լավ չէ, քան Հարավային բևեռում կամ Էվերեստի գագաթին ապրելը», - գիտնականի խոսքը մեջբերում է Sky News գործակալությունը:
Մեկ ուրիշ աստղաֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնը, իր հերթին, ընդգծել է, որ Մարսի վրա հարմարավետ ապրելու համար մարդիկ ստիպված կլինեն այնտեղ անհրաժեշտ պայմաններ ստեղծել, այսինքն՝ «Կարմիր մոլորակը վերածել երկրի»:
Հիշեցնենք, որ ամերիկացի գործարար և SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը խոստացել է մինչև 2050 թվականը Մարս ուղարկել մոտ մեկ միլիոն մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



