Ռուս բալետի պարուհին Չայկովսկիի բալետից հատված է կատարել սառցաշերտի վրա՝ 15 աստիճան ցրտի պայմաններում (տեսանյութ)
КУЛЬТУРАԲրիտանական BBC լրատվականը հրապարակել է տեսանյութ, որում ռուս բալետի պարուհին պարում է սառցակալած Ֆիննական ծոցում։
Մարիինյան թատրոնի պարուհի Իլմիրա Բագրաուտինովան կատարում է Չայկովսկիի «Կարապի լիճ» բալետից մի հատված։ Այսպիսով պարուհին իր բողոքն է արտահայտել Սանկտ Պետերբուրգից 100 կմ դեպի արևմուտք գտնվող Բատարեյնայա ծովածոցում նավահանգիստ կառուցելու որոշման դեմ։ Պարուհին բալետի տեսարանը կատարել է -15 աստիճանի պայմաններում՝ ներկայացման համար նախատեսված թեթև զգեստով։
BBC լրատվականի թղթակից Կատերինա Խինկուլովային տված հարցազրույցի ընթացքում պարուհին նշել է, որ հույս ունի այսպիսով փրկել իրական կարապներին, որոնք բույն են դնում ծովածոցում։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
5
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение



