Ռուս բալետի պարուհին Չայկովսկիի բալետից հատված է կատարել սառցաշերտի վրա՝ 15 աստիճան ցրտի պայմաններում (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանական BBC լրատվականը հրապարակել է տեսանյութ, որում ռուս բալետի պարուհին պարում է սառցակալած Ֆիննական ծոցում։
Մարիինյան թատրոնի պարուհի Իլմիրա Բագրաուտինովան կատարում է Չայկովսկիի «Կարապի լիճ» բալետից մի հատված։ Այսպիսով պարուհին իր բողոքն է արտահայտել Սանկտ Պետերբուրգից 100 կմ դեպի արևմուտք գտնվող Բատարեյնայա ծովածոցում նավահանգիստ կառուցելու որոշման դեմ։ Պարուհին բալետի տեսարանը կատարել է -15 աստիճանի պայմաններում՝ ներկայացման համար նախատեսված թեթև զգեստով։
BBC լրատվականի թղթակից Կատերինա Խինկուլովային տված հարցազրույցի ընթացքում պարուհին նշել է, որ հույս ունի այսպիսով փրկել իրական կարապներին, որոնք բույն են դնում ծովածոցում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



