Ռուս բալետի պարուհին Չայկովսկիի բալետից հատված է կատարել սառցաշերտի վրա՝ 15 աստիճան ցրտի պայմաններում (տեսանյութ)
CULTUREԲրիտանական BBC լրատվականը հրապարակել է տեսանյութ, որում ռուս բալետի պարուհին պարում է սառցակալած Ֆիննական ծոցում։
Մարիինյան թատրոնի պարուհի Իլմիրա Բագրաուտինովան կատարում է Չայկովսկիի «Կարապի լիճ» բալետից մի հատված։ Այսպիսով պարուհին իր բողոքն է արտահայտել Սանկտ Պետերբուրգից 100 կմ դեպի արևմուտք գտնվող Բատարեյնայա ծովածոցում նավահանգիստ կառուցելու որոշման դեմ։ Պարուհին բալետի տեսարանը կատարել է -15 աստիճանի պայմաններում՝ ներկայացման համար նախատեսված թեթև զգեստով։
BBC լրատվականի թղթակից Կատերինա Խինկուլովային տված հարցազրույցի ընթացքում պարուհին նշել է, որ հույս ունի այսպիսով փրկել իրական կարապներին, որոնք բույն են դնում ծովածոցում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



