Էրդողանը Հունաստանի վարչապետին կոչ է արել «չափը ճանաչել»
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին, ով մերժել էր Կիպրոսում երկու պետության ձևավորման ֆորմուլան:
«Հունաստանն իզուր է հույսեր կապում այն բանի հետ, որ կոնկրետ շրջանակները կօգնեն իրեն: Դրանց վրա խաղադրույք կատարելն իրեն չի արդարացրել: Այդ ուժերը, ինչպես և սպասվում էր, չօգնեցին Հունաստանին, իսկ Թուրքիան իր հարցերը լուծում է ինքնուրույն: Պետք չէ մեզ թերագնահատել»,-ասել է նա:
Էրդողանը Հունաստանին հորդորել է մարտահրավեր չնետել Անակարյին ու ճանաչել իր տեղը խնդրի լուծման հարցում, ինչից հրաժարվելը կնշանակի, որ Հունաստանը հրաժարվում է երկխոսությունից:
Էրդողանի կարծիքով, Կիպրոսում երկու պետության սկզբունքը հարցի միակ լուծումն է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



