Էրդողանը Հունաստանի վարչապետին կոչ է արել «չափը ճանաչել»
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին, ով մերժել էր Կիպրոսում երկու պետության ձևավորման ֆորմուլան:
«Հունաստանն իզուր է հույսեր կապում այն բանի հետ, որ կոնկրետ շրջանակները կօգնեն իրեն: Դրանց վրա խաղադրույք կատարելն իրեն չի արդարացրել: Այդ ուժերը, ինչպես և սպասվում էր, չօգնեցին Հունաստանին, իսկ Թուրքիան իր հարցերը լուծում է ինքնուրույն: Պետք չէ մեզ թերագնահատել»,-ասել է նա:
Էրդողանը Հունաստանին հորդորել է մարտահրավեր չնետել Անակարյին ու ճանաչել իր տեղը խնդրի լուծման հարցում, ինչից հրաժարվելը կնշանակի, որ Հունաստանը հրաժարվում է երկխոսությունից:
Էրդողանի կարծիքով, Կիպրոսում երկու պետության սկզբունքը հարցի միակ լուծումն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



