Էրդողանը Հունաստանի վարչապետին կոչ է արել «չափը ճանաչել»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին, ով մերժել էր Կիպրոսում երկու պետության ձևավորման ֆորմուլան:
«Հունաստանն իզուր է հույսեր կապում այն բանի հետ, որ կոնկրետ շրջանակները կօգնեն իրեն: Դրանց վրա խաղադրույք կատարելն իրեն չի արդարացրել: Այդ ուժերը, ինչպես և սպասվում էր, չօգնեցին Հունաստանին, իսկ Թուրքիան իր հարցերը լուծում է ինքնուրույն: Պետք չէ մեզ թերագնահատել»,-ասել է նա:
Էրդողանը Հունաստանին հորդորել է մարտահրավեր չնետել Անակարյին ու ճանաչել իր տեղը խնդրի լուծման հարցում, ինչից հրաժարվելը կնշանակի, որ Հունաստանը հրաժարվում է երկխոսությունից:
Էրդողանի կարծիքով, Կիպրոսում երկու պետության սկզբունքը հարցի միակ լուծումն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



