Ռուսաստանում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա և սպանել 5 ամսական երեխային
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա, որի հետևանքով մանկասայլակում գտնվող երեխան մահացել է, հայտնում է Вести Воронеж լրատվական պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել բազմահարկ շենքի բակում: Ականատեսները պատմել են, որ մայրը երեխայի հետ քայլելիս է եղել մայթին, երբ հանկարծ մի մարդ բարձրությունից ընկել է մանկասայլակի վրա:
Երեխան հինգ ամսական էր: Դեպքից կարճ ժամանակ անց նա մահացել է շտապօգնության մեքենայում: Մորն արել են հանգստացնող ներարկումներ, քանի որ վերջինս կատարվածից շոկի մեջ է ընկել: Մահացած տղամարդն, ըստ հարևանների, 30 տարեկան է եղել:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննիչն արդեն մեկնել է դեպքի վայր: Այլ պաշտոնական տեղեկատվություն դեռրս չի հաղորդվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



