Ռուսաստանում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա և սպանել 5 ամսական երեխային
INTERNATIONAL NEWSՌուսաստանում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա, որի հետևանքով մանկասայլակում գտնվող երեխան մահացել է, հայտնում է Вести Воронеж լրատվական պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել բազմահարկ շենքի բակում: Ականատեսները պատմել են, որ մայրը երեխայի հետ քայլելիս է եղել մայթին, երբ հանկարծ մի մարդ բարձրությունից ընկել է մանկասայլակի վրա:
Երեխան հինգ ամսական էր: Դեպքից կարճ ժամանակ անց նա մահացել է շտապօգնության մեքենայում: Մորն արել են հանգստացնող ներարկումներ, քանի որ վերջինս կատարվածից շոկի մեջ է ընկել: Մահացած տղամարդն, ըստ հարևանների, 30 տարեկան է եղել:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննիչն արդեն մեկնել է դեպքի վայր: Այլ պաշտոնական տեղեկատվություն դեռրս չի հաղորդվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



