Ռուսաստանում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա և սպանել 5 ամսական երեխային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա, որի հետևանքով մանկասայլակում գտնվող երեխան մահացել է, հայտնում է Вести Воронеж լրատվական պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել բազմահարկ շենքի բակում: Ականատեսները պատմել են, որ մայրը երեխայի հետ քայլելիս է եղել մայթին, երբ հանկարծ մի մարդ բարձրությունից ընկել է մանկասայլակի վրա:
Երեխան հինգ ամսական էր: Դեպքից կարճ ժամանակ անց նա մահացել է շտապօգնության մեքենայում: Մորն արել են հանգստացնող ներարկումներ, քանի որ վերջինս կատարվածից շոկի մեջ է ընկել: Մահացած տղամարդն, ըստ հարևանների, 30 տարեկան է եղել:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննիչն արդեն մեկնել է դեպքի վայր: Այլ պաշտոնական տեղեկատվություն դեռրս չի հաղորդվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



