Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել է նաև Կիպրոսում
ОБЩЕСТВОԿորոնավիրուսի նոր շտամը, որն սկզբից հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև մեծ տարածում գտել եվրոպական մի շարք այլ երկրներում, արդեն հասել է Կիպրոս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով:
Նշվում է՝ շտամը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից Կիպրոս ժամանած անձանց մոտ:
Համաձայն ինֆեկցիայի կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ցուցումների՝ Բրիտանիայից ժամանողների մոտ բոլոր դրական թեստերի նմուշներն ուղարկվել են Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտ փորձարկման նպատակով, սկսած այն օրվանից, երբ բրիտանական իշխանությունները հայտարարել են իրենց երկրում նոր շտամի գոյության մասին, այսինքն՝ դեկտեմբերի 20-ին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



