Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել է նաև Կիպրոսում
SOCIETYԿորոնավիրուսի նոր շտամը, որն սկզբից հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև մեծ տարածում գտել եվրոպական մի շարք այլ երկրներում, արդեն հասել է Կիպրոս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով:
Նշվում է՝ շտամը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից Կիպրոս ժամանած անձանց մոտ:
Համաձայն ինֆեկցիայի կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ցուցումների՝ Բրիտանիայից ժամանողների մոտ բոլոր դրական թեստերի նմուշներն ուղարկվել են Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտ փորձարկման նպատակով, սկսած այն օրվանից, երբ բրիտանական իշխանությունները հայտարարել են իրենց երկրում նոր շտամի գոյության մասին, այսինքն՝ դեկտեմբերի 20-ին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



