Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել է նաև Կիպրոսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի նոր շտամը, որն սկզբից հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև մեծ տարածում գտել եվրոպական մի շարք այլ երկրներում, արդեն հասել է Կիպրոս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով:
Նշվում է՝ շտամը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից Կիպրոս ժամանած անձանց մոտ:
Համաձայն ինֆեկցիայի կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ցուցումների՝ Բրիտանիայից ժամանողների մոտ բոլոր դրական թեստերի նմուշներն ուղարկվել են Կիպրոսի նյարդաբանության և գենետիկայի ինստիտուտ փորձարկման նպատակով, սկսած այն օրվանից, երբ բրիտանական իշխանությունները հայտարարել են իրենց երկրում նոր շտամի գոյության մասին, այսինքն՝ դեկտեմբերի 20-ին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



