Հռոդոսում Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Reuters»-ի և հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը լուսանկարել է Հունաստանի զինուժի Էգեյան ծովում իրականացրած օպերացիաներն ու հունական ռազմանավերը և լուսանկարները հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակցին։
«Greek City Times» պարբերականի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը Հռոդոսում թուրքական հյուպատոսարանի աշխատակից է, իսկ մյուսը՝ հունական լաստանավերից մեկում է ծառայություն իրականացրել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



