Հռոդոսում Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Reuters»-ի և հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը լուսանկարել է Հունաստանի զինուժի Էգեյան ծովում իրականացրած օպերացիաներն ու հունական ռազմանավերը և լուսանկարները հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակցին։
«Greek City Times» պարբերականի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը Հռոդոսում թուրքական հյուպատոսարանի աշխատակից է, իսկ մյուսը՝ հունական լաստանավերից մեկում է ծառայություն իրականացրել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



