Հռոդոսում Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՀունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Reuters»-ի և հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալներից մեկը լուսանկարել է Հունաստանի զինուժի Էգեյան ծովում իրականացրած օպերացիաներն ու հունական ռազմանավերը և լուսանկարները հանձնել թուրքական հյուպատոսարանի աշխատակցին։
«Greek City Times» պարբերականի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկը Հռոդոսում թուրքական հյուպատոսարանի աշխատակից է, իսկ մյուսը՝ հունական լաստանավերից մեկում է ծառայություն իրականացրել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



