ՀՀԿ ԳՄ նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել
ОБЩЕСТВОՀայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին այն մասին, որ «մամուլում լուրեր են շրջանառվում, թե դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղի են ունենալու կադրային փոփոխություններ կառավարությունում, մարզպետների շրջանում. արդյո՞ք քննարկվել է նման հարց», Նաղդալյանն ասաց. «Նման հարց գործադիր մարմնի նիստում չի քննարկվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ԱԺ փոխնախագահը:
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը վարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



