ՀՀԿ ԳՄ նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին այն մասին, որ «մամուլում լուրեր են շրջանառվում, թե դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղի են ունենալու կադրային փոփոխություններ կառավարությունում, մարզպետների շրջանում. արդյո՞ք քննարկվել է նման հարց», Նաղդալյանն ասաց. «Նման հարց գործադիր մարմնի նիստում չի քննարկվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ԱԺ փոխնախագահը:
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը վարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



