ՀՀԿ ԳՄ նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել
SOCIETYՀայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային փոփոխությունների հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին այն մասին, որ «մամուլում լուրեր են շրջանառվում, թե դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո տեղի են ունենալու կադրային փոփոխություններ կառավարությունում, մարզպետների շրջանում. արդյո՞ք քննարկվել է նման հարց», Նաղդալյանն ասաց. «Նման հարց գործադիր մարմնի նիստում չի քննարկվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ԱԺ փոխնախագահը:
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը վարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



