Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով
ПОЛИТИКАԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում միտումնավոր հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան օբյեկտիվ բարդություններ այս գործընթացում առաջընթաց ունենալու համար:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը` ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այստեղ դժվար է խոսել այդ գործընթացի (ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման) ձգձգմանն ուղղված կանխամտածված քայլերի մասին, մենք դրանք չենք տեսնում: Սակայն այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք ներկա պահին առկա են, և հուսում եմ՝ ավելի արագ կկարգավորվեն, փաստ է»,- ասել է Լավրովը:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



