Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում միտումնավոր հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան օբյեկտիվ բարդություններ այս գործընթացում առաջընթաց ունենալու համար:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը` ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այստեղ դժվար է խոսել այդ գործընթացի (ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման) ձգձգմանն ուղղված կանխամտածված քայլերի մասին, մենք դրանք չենք տեսնում: Սակայն այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք ներկա պահին առկա են, և հուսում եմ՝ ավելի արագ կկարգավորվեն, փաստ է»,- ասել է Լավրովը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



