Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով
POLITICSԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում միտումնավոր հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան օբյեկտիվ բարդություններ այս գործընթացում առաջընթաց ունենալու համար:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը` ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այստեղ դժվար է խոսել այդ գործընթացի (ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման) ձգձգմանն ուղղված կանխամտածված քայլերի մասին, մենք դրանք չենք տեսնում: Սակայն այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք ներկա պահին առկա են, և հուսում եմ՝ ավելի արագ կկարգավորվեն, փաստ է»,- ասել է Լավրովը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



