Իրանը հայտարարել է ՌԴ-ից T-90 տանկեր ձեռք բերելու ցանկության մասին
МЕЖДУНАРОДНОЕԻրանը ցանկություն է հայտնել Ռուսաստանից Т-90 տանկեր ձեռք բերել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
«Ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ամրապնդվել է: Եվ, դրա հետ կապված, Т-90 տանկեր ձեռք բերելը մեր օրակարգում է: Մենք հույս ունենք, որ համապատասխան պայմանագրերը կավարտվեն, և մեր մասնագետները կուղարկվեն Ռուսաստան` այդ ժամանակակից տեխնիկայի օգտագործման փորձ ձեռք բերելու համար»,- ասել է գեներալը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



