Իրանը հայտարարել է ՌԴ-ից T-90 տանկեր ձեռք բերելու ցանկության մասին
INTERNATIONAL NEWSԻրանը ցանկություն է հայտնել Ռուսաստանից Т-90 տանկեր ձեռք բերել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
«Ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ամրապնդվել է: Եվ, դրա հետ կապված, Т-90 տանկեր ձեռք բերելը մեր օրակարգում է: Մենք հույս ունենք, որ համապատասխան պայմանագրերը կավարտվեն, և մեր մասնագետները կուղարկվեն Ռուսաստան` այդ ժամանակակից տեխնիկայի օգտագործման փորձ ձեռք բերելու համար»,- ասել է գեներալը:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



