Իրանը հայտարարել է ՌԴ-ից T-90 տանկեր ձեռք բերելու ցանկության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ցանկություն է հայտնել Ռուսաստանից Т-90 տանկեր ձեռք բերել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
«Ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ամրապնդվել է: Եվ, դրա հետ կապված, Т-90 տանկեր ձեռք բերելը մեր օրակարգում է: Մենք հույս ունենք, որ համապատասխան պայմանագրերը կավարտվեն, և մեր մասնագետները կուղարկվեն Ռուսաստան` այդ ժամանակակից տեխնիկայի օգտագործման փորձ ձեռք բերելու համար»,- ասել է գեներալը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



