Գավառի բարբառով ասաց՝ «գամ Երևան, հանդիպենք, ախպերս»․ զոհված զինծառայող Գևորգ Գալոյանի ընկեր
ОБЩЕСТВОՄարտի դաշտում զոհված զինծառայողներից Գևորգ Մարզպետի Գալոյանը (ծնված 2001 թ.) մարտունեցի էր, Գավառի շրջանից, ծառայում էր Մարտունիում, վարորդ էր։
Գևորգի ծառայակից ընկեր Բարեղամ Ստեփանյանը պատմեց՝ առավոտյան արթնանալուն պես՝ տեղեկացել է ցավալի կորստի մասին․ «Նորություններն էի կարդում, պատահաբար իմացա, որ ընկերս չկա։ Տղամարդ եմ, փորձեցի զսպել արցունքներս, որ տանեցիներին չվախեցնեմ, բայց չստացվեց․․․ Հիշեցի՝ վերջին անգամ հետս խոսելիս՝ ընկերս Գավառի բարբառով ասաց՝ «գամ Երևան հանդիպենք, ախպերս»։ Փայլուն ծառայութուն էր կատարում, ոչ մի անգամ ոչ ոքից դժգոհ չի եղել։ Ինքը էն հազվադեպ վարորդներից էր, որ մեքենան միշտ այնպիսի տեսք ուներ, ասես նոր էր դուրս եկել վաճառքի սրահից»,- նշում է մահացած զինվորի ընկերը։
Բարեղամ Ստեփանյանն իր և ծառայակից ընկերները սգում են իրենց ընկերոջ մահը և ցավակցում Գևորգի հարազատներին:

1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



