Գավառի բարբառով ասաց՝ «գամ Երևան, հանդիպենք, ախպերս»․ զոհված զինծառայող Գևորգ Գալոյանի ընկեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի դաշտում զոհված զինծառայողներից Գևորգ Մարզպետի Գալոյանը (ծնված 2001 թ.) մարտունեցի էր, Գավառի շրջանից, ծառայում էր Մարտունիում, վարորդ էր։
Գևորգի ծառայակից ընկեր Բարեղամ Ստեփանյանը պատմեց՝ առավոտյան արթնանալուն պես՝ տեղեկացել է ցավալի կորստի մասին․ «Նորություններն էի կարդում, պատահաբար իմացա, որ ընկերս չկա։ Տղամարդ եմ, փորձեցի զսպել արցունքներս, որ տանեցիներին չվախեցնեմ, բայց չստացվեց․․․ Հիշեցի՝ վերջին անգամ հետս խոսելիս՝ ընկերս Գավառի բարբառով ասաց՝ «գամ Երևան հանդիպենք, ախպերս»։ Փայլուն ծառայութուն էր կատարում, ոչ մի անգամ ոչ ոքից դժգոհ չի եղել։ Ինքը էն հազվադեպ վարորդներից էր, որ մեքենան միշտ այնպիսի տեսք ուներ, ասես նոր էր դուրս եկել վաճառքի սրահից»,- նշում է մահացած զինվորի ընկերը։
Բարեղամ Ստեփանյանն իր և ծառայակից ընկերները սգում են իրենց ընկերոջ մահը և ցավակցում Գևորգի հարազատներին:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



