Գավառի բարբառով ասաց՝ «գամ Երևան, հանդիպենք, ախպերս»․ զոհված զինծառայող Գևորգ Գալոյանի ընկեր
SOCIETYՄարտի դաշտում զոհված զինծառայողներից Գևորգ Մարզպետի Գալոյանը (ծնված 2001 թ.) մարտունեցի էր, Գավառի շրջանից, ծառայում էր Մարտունիում, վարորդ էր։
Գևորգի ծառայակից ընկեր Բարեղամ Ստեփանյանը պատմեց՝ առավոտյան արթնանալուն պես՝ տեղեկացել է ցավալի կորստի մասին․ «Նորություններն էի կարդում, պատահաբար իմացա, որ ընկերս չկա։ Տղամարդ եմ, փորձեցի զսպել արցունքներս, որ տանեցիներին չվախեցնեմ, բայց չստացվեց․․․ Հիշեցի՝ վերջին անգամ հետս խոսելիս՝ ընկերս Գավառի բարբառով ասաց՝ «գամ Երևան հանդիպենք, ախպերս»։ Փայլուն ծառայութուն էր կատարում, ոչ մի անգամ ոչ ոքից դժգոհ չի եղել։ Ինքը էն հազվադեպ վարորդներից էր, որ մեքենան միշտ այնպիսի տեսք ուներ, ասես նոր էր դուրս եկել վաճառքի սրահից»,- նշում է մահացած զինվորի ընկերը։
Բարեղամ Ստեփանյանն իր և ծառայակից ընկերները սգում են իրենց ընկերոջ մահը և ցավակցում Գևորգի հարազատներին:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



