Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ COVID-19 կորոնավիրուսի վերավարակում է հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ COVID-19 կորոնավիրուսի վերավարակում է հայտնաբերվել։ Այս մասին գրում է l Messaggero պարբերականը՝ նշելով, որ թեստի արդյունքը ստացվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 25-ին:
Այս ամսվա սկզբին Բեռլուսկոնին հայտարարել էր կորոնավիրուսով վարակվելու մասին, իսկ ավելի ուշ նույնիսկ Միլանում հիվանդանոց տեղափոխվեց։ Սեպտեմբերի 14-ին նա դուրս էր գրվել, և լրագրողներին հայտնել էր, որ իր կյանքի ամենատհաճ պահերից մեկն է անցկացրել:
Քաղաքական գործչի հնարավոր վերավարակի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Ներկայումս Բեռլուսկոնին ինքնամեկուսացման մեջ է գտնվում Արկորի իր վիլլայում: Մտերիմներից նրա հետ է միայն նրա սիրելին՝ 30-ամյա Մարտա Ֆաշինան, որ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



