Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ COVID-19 կորոնավիրուսի վերավարակում է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ COVID-19 կորոնավիրուսի վերավարակում է հայտնաբերվել։ Այս մասին գրում է l Messaggero պարբերականը՝ նշելով, որ թեստի արդյունքը ստացվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 25-ին:
Այս ամսվա սկզբին Բեռլուսկոնին հայտարարել էր կորոնավիրուսով վարակվելու մասին, իսկ ավելի ուշ նույնիսկ Միլանում հիվանդանոց տեղափոխվեց։ Սեպտեմբերի 14-ին նա դուրս էր գրվել, և լրագրողներին հայտնել էր, որ իր կյանքի ամենատհաճ պահերից մեկն է անցկացրել:
Քաղաքական գործչի հնարավոր վերավարակի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Ներկայումս Բեռլուսկոնին ինքնամեկուսացման մեջ է գտնվում Արկորի իր վիլլայում: Մտերիմներից նրա հետ է միայն նրա սիրելին՝ 30-ամյա Մարտա Ֆաշինան, որ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



