Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ COVID-19 կորոնավիրուսի վերավարակում է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ COVID-19 կորոնավիրուսի վերավարակում է հայտնաբերվել։ Այս մասին գրում է l Messaggero պարբերականը՝ նշելով, որ թեստի արդյունքը ստացվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 25-ին:
Այս ամսվա սկզբին Բեռլուսկոնին հայտարարել էր կորոնավիրուսով վարակվելու մասին, իսկ ավելի ուշ նույնիսկ Միլանում հիվանդանոց տեղափոխվեց։ Սեպտեմբերի 14-ին նա դուրս էր գրվել, և լրագրողներին հայտնել էր, որ իր կյանքի ամենատհաճ պահերից մեկն է անցկացրել:
Քաղաքական գործչի հնարավոր վերավարակի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Ներկայումս Բեռլուսկոնին ինքնամեկուսացման մեջ է գտնվում Արկորի իր վիլլայում: Մտերիմներից նրա հետ է միայն նրա սիրելին՝ 30-ամյա Մարտա Ֆաշինան, որ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



