Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ հարձակում է տեղի ունեցել. կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն չորս մարդ է վիրավորվել Փարիզում Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի նախկին խմբագրության մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում: Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է BFM TV-ն:
Նախնական տեղեկություններով` տուժածները դանակահարվել են: Որոնվում է երկու կասկածյալ: Փարիզի 11-րդ շրջանի իշխանությունները, որտեղ եւ տեղի է ունեցել հարձակումը, փակել են դպրոցներն ու մանկապարտեզները եւ բնակիչներին կոչ են արել խուսափել այդ հատվածից, հաղորդում է Meduza-ն:
Սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo-ն կրկին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնց պատճառով 2015-ին ահաբեկիչները հարձակվել էին խմբագրության վրա: Դրանից հետո լրագրողները սկսել էին նոր սպառնալիքներ ստանալ:
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
4
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



