Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ հարձակում է տեղի ունեցել. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն չորս մարդ է վիրավորվել Փարիզում Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի նախկին խմբագրության մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում: Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է BFM TV-ն:
Նախնական տեղեկություններով` տուժածները դանակահարվել են: Որոնվում է երկու կասկածյալ: Փարիզի 11-րդ շրջանի իշխանությունները, որտեղ եւ տեղի է ունեցել հարձակումը, փակել են դպրոցներն ու մանկապարտեզները եւ բնակիչներին կոչ են արել խուսափել այդ հատվածից, հաղորդում է Meduza-ն:
Սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo-ն կրկին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնց պատճառով 2015-ին ահաբեկիչները հարձակվել էին խմբագրության վրա: Դրանից հետո լրագրողները սկսել էին նոր սպառնալիքներ ստանալ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



