Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ հարձակում է տեղի ունեցել. կան տուժածներ
INTERNATIONAL NEWSԱռնվազն չորս մարդ է վիրավորվել Փարիզում Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի նախկին խմբագրության մոտ տեղի ունեցած հարձակման արդյունքում: Տուժածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է BFM TV-ն:
Նախնական տեղեկություններով` տուժածները դանակահարվել են: Որոնվում է երկու կասկածյալ: Փարիզի 11-րդ շրջանի իշխանությունները, որտեղ եւ տեղի է ունեցել հարձակումը, փակել են դպրոցներն ու մանկապարտեզները եւ բնակիչներին կոչ են արել խուսափել այդ հատվածից, հաղորդում է Meduza-ն:
Սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo-ն կրկին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնց պատճառով 2015-ին ահաբեկիչները հարձակվել էին խմբագրության վրա: Դրանից հետո լրագրողները սկսել էին նոր սպառնալիքներ ստանալ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



