Կանադան պատրաստվում է դիմակայելու կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Ջասթին Թրյուդո
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին մի քանի նահանգում, հաղորդում է Global News-ը:
«Մեր չորս խոշորագույն նահանգներում երկրորդ ալիքը ոչ միայն սկսվել, այլ նաեւ արդեն ընթանում է»,- ասել է նա:
Թրյուդոն կանադացիներին հորդորել է շարունակել հետեւել հանրային առողջապահական կանոններին, այդ թվում` դիմակներ կրել, հաճախակի լվանալ ձեռքերը եւ շարունակել սոցիալական հեռավորություն պահպանել:
«Միասին մենք կարող ենք վերահսկել այս երկրորդ ալիքը»,- ասել է նա: Նրա խոսքով` կանադացիները գուցե չկարողանան հավաքվել Գովաբանության օրվա առթիվ, բայց «մենք դեռ սուրբծննդյան տոնի հնարավորություն ունենք»:
Անցած օրվա ընթացքում Կանադայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 նոր դեպք, հինգերորդ օրն անընդմեջ երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման մոտ 1000 դեպք:
Երկրում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 147 612 մարդու: Համավարակի սկզբից ի վեր վիրուսից մահացել է 9244 կանադացի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



