Կանադան պատրաստվում է դիմակայելու կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Ջասթին Թրյուդո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին մի քանի նահանգում, հաղորդում է Global News-ը:
«Մեր չորս խոշորագույն նահանգներում երկրորդ ալիքը ոչ միայն սկսվել, այլ նաեւ արդեն ընթանում է»,- ասել է նա:
Թրյուդոն կանադացիներին հորդորել է շարունակել հետեւել հանրային առողջապահական կանոններին, այդ թվում` դիմակներ կրել, հաճախակի լվանալ ձեռքերը եւ շարունակել սոցիալական հեռավորություն պահպանել:
«Միասին մենք կարող ենք վերահսկել այս երկրորդ ալիքը»,- ասել է նա: Նրա խոսքով` կանադացիները գուցե չկարողանան հավաքվել Գովաբանության օրվա առթիվ, բայց «մենք դեռ սուրբծննդյան տոնի հնարավորություն ունենք»:
Անցած օրվա ընթացքում Կանադայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 նոր դեպք, հինգերորդ օրն անընդմեջ երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման մոտ 1000 դեպք:
Երկրում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 147 612 մարդու: Համավարակի սկզբից ի վեր վիրուսից մահացել է 9244 կանադացի:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



