Կանադան պատրաստվում է դիմակայելու կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Ջասթին Թրյուդո
INTERNATIONAL NEWSԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին մի քանի նահանգում, հաղորդում է Global News-ը:
«Մեր չորս խոշորագույն նահանգներում երկրորդ ալիքը ոչ միայն սկսվել, այլ նաեւ արդեն ընթանում է»,- ասել է նա:
Թրյուդոն կանադացիներին հորդորել է շարունակել հետեւել հանրային առողջապահական կանոններին, այդ թվում` դիմակներ կրել, հաճախակի լվանալ ձեռքերը եւ շարունակել սոցիալական հեռավորություն պահպանել:
«Միասին մենք կարող ենք վերահսկել այս երկրորդ ալիքը»,- ասել է նա: Նրա խոսքով` կանադացիները գուցե չկարողանան հավաքվել Գովաբանության օրվա առթիվ, բայց «մենք դեռ սուրբծննդյան տոնի հնարավորություն ունենք»:
Անցած օրվա ընթացքում Կանադայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 նոր դեպք, հինգերորդ օրն անընդմեջ երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման մոտ 1000 դեպք:
Երկրում ընդհանուր դեպքերի թիվը հասել է 147 612 մարդու: Համավարակի սկզբից ի վեր վիրուսից մահացել է 9244 կանադացի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



