Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով հոսպիտալացվել է 7 մարդ
ОБЩЕСТВОՏաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Խորոգ քաղաքի յոթ բնակիչ հոսպիտալացվել են նոյեմբերի 7-ի առաջին կեսին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների հանրապետական կոմիտեի մամուլի խոսնակ Օրիֆ Նոզիմովը:
«6,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում, որ տեղի է ունեցել այսօր Սարեզ լճից ոչ հեռու, մասամբ ավերվել են տասից ավելի բնակելի շենքեր, վնասվել Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի մեջ մտնող Խորոգի, Մուրգաբսկի և Վանչսկի տարածքներում գտնվող առանձին վարչական կառույցներ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր փրկարարական ծառայության ներկայացուցիչը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



