Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով հոսպիտալացվել է 7 մարդ
SOCIETYՏաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Խորոգ քաղաքի յոթ բնակիչ հոսպիտալացվել են նոյեմբերի 7-ի առաջին կեսին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների հանրապետական կոմիտեի մամուլի խոսնակ Օրիֆ Նոզիմովը:
«6,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում, որ տեղի է ունեցել այսօր Սարեզ լճից ոչ հեռու, մասամբ ավերվել են տասից ավելի բնակելի շենքեր, վնասվել Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի մեջ մտնող Խորոգի, Մուրգաբսկի և Վանչսկի տարածքներում գտնվող առանձին վարչական կառույցներ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր փրկարարական ծառայության ներկայացուցիչը:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



