Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով հոսպիտալացվել է 7 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Խորոգ քաղաքի յոթ բնակիչ հոսպիտալացվել են նոյեմբերի 7-ի առաջին կեսին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների հանրապետական կոմիտեի մամուլի խոսնակ Օրիֆ Նոզիմովը:
«6,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում, որ տեղի է ունեցել այսօր Սարեզ լճից ոչ հեռու, մասամբ ավերվել են տասից ավելի բնակելի շենքեր, վնասվել Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի մեջ մտնող Խորոգի, Մուրգաբսկի և Վանչսկի տարածքներում գտնվող առանձին վարչական կառույցներ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր փրկարարական ծառայության ներկայացուցիչը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



